Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ

Թուրքիան սիրիական Իդլիբում ուժերի լայնամասշտաբ վերախմբավորում է իրականացնում. լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական զինված ուժերը նախօրեին՝ նոյեմբերի 30-ին, մեծ ռազմական շարասյուն են ուղարկել Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջան, ինչը զուգադիպել է Արաբական Հանրապետության կառավարական ուժերի կողմից շրջապատված տարածքներից իրենց ստորաբաժանումների վերջին դուրսբերման հետ: Այս մասին գրում է EAdaily լրատվականը` հղում տալով Al-Masdar News գործակալությանը:

Երկուշաբթի ռազմական շարասյունը Իդլիբ նահանգ էր մտել «Քաֆր Լուսեն» անցակետով, որը Սիրիան կապում է Թուրքիայի Հաթայ նահանգի հետ: Հաղորդվում է, որ թուրքական ավտոշարասյունը «մեծ թվով անձնակազմ և սարքավորումներ» է բերել, որոնք ուղարկվել են Իդլիբի շրջանի հարավային գյուղեր:

Այս զորքերի ժամանումից առաջ նկատվել է, որ թուրք զինվորականները թողնում են մի քանի դիտակետեր Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ներառյալ նրանց առանցքային հենակետերը Ռաշիդին 5 տարածքում (հարավարևմտյան Հալեպ) և Սարաքիբի մոտակայքում (արևելյան Իդլիբ):

Միևնույն ժամանակ, Արաբական Հանրապետության հյուսիսային մասում թուրքական զորքերը և նրանց դաշնակից Սիրիական ազգային բանակի զինյալները շարունակում են ագրոհները քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի դեմ Այն Իսսա քաղաքի շրջանում (Ռաքքայի նահանգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում