Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է

Արթուր Վանեցյան. Մեղավոր է մեկ մարդ, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարծում է, որ Հանրապետությունում քաղաքական ճգնաժամը կարելի է լուծել միայն մեկ ճանապարհով՝ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հրաժարականի: Այն մասին, թե ինչպիսի գործողություններ պետք է ձենարկել և ինչպիսի եզրակացություններ անել, Արթուր Վանեցյանը պատմել է ФАН-ին տված բացառիկ հարզացրույցում:

Ներկայացվում է հարզացրույցից մի հատված:

Հարց- Պարոն Վանեցյան, շնորհակալություն, որ համաձայնվեցինք ինձ ժամանակ տրամարդել: Սկսենք ամենագլխավորից՝ Ղարաբաղ: Ինչ-որ մեկը մեղադրում է իշխանություններին, օրինակ՝ գեներալ Մովսես Հակոբյանին: Իշխանությունները մեղադրում են գեներալին՝ կռվից հետո բռունցքները թափահարելով: Ես կցանկանայի լսել հանգիստ, հստակ կարծիք: Ձեր տեսակետը կատարվածի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ խնդիրը լուծված չէ, գոնե ինձ համար: Պայմանագրերի կետերն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ: Մինչ այժմ ոչ բոլոր գերիներն են տուն վերադարձել: Որոնվում են անհայտ կորածները: Ի՞նչ է տեղի ունեցել, և ո՞վ է մեղավոր:

Ա.Վանեցյան- Նախ, բարի երեկո: Ո՞վ է մեղավոր: Մեղավոր է մեկ մարդ, նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Եվ, ցավոք, այս անձը մինչ օրս զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Այն, ինչ տեղի ունեցավ, ամբողջը նրա ոչ պրոֆեսիոնալիզմի, տարրական բաներից տեղյակ չլինելու և չհասկանալու պատճառով են, որ այլևս սովորական լրագրող չէ, այլ երկրի ղեկավար:

Նա 2,5 տարի մեթոդաբար տարել է մեր երկիրը պատերազմի: Մենք բազմիցս զգուշացրել ենք նրան, որ գործերին նման մոտեցումը ողբերգության կհանգեցնի: Բայց, անկեղծ ասած, մենք չէինք սպասում, որ ողբերգությունն այս մասշտաբի կլիներ: Մենք ունենք գրեթե հինգ հազար զոհ, գրեթե 10 հազար վիրավոր, ավելի քան հազար մարդ անհետ կորած: Եվ պետությունը, ցավոք, ոչինչ չի ձեռնարկում մեր անհետ կորածներին, ինչպես նաև մարտական գոտում մնացած դիակները վերադարձնելու համար:

Ի՞նչ է սա նշանակում: Խոսում է այն մասին, նախ երկրում այժմ ղեկավարություն չկա: Հայաստանի Հանրապետությունը պարզապես ղեկավար չունի: Երկրորդ, կապիտուլյացիայի այս ամոթալի ակտը ստորագրած անձը չունի բարոյական իրավունք պահանջներ ներկայացնելու ադրբեջանական կողմին: Ես սա ասում եմ մեծ դառնությամբ, և ինձ համար պարզապես ամոթ է:

Նիկոլ Փաշինյանը բոլոր մեղքերի համար մեղադրում է բոլորին, բացի իրենից, նա պատասխանատվություն չի ստանձնում: Հայաստանում կա մեկ մեծ խնդիր, և նրա անունը Նիկոլ Փաշինյան է: Նրա հեռացումով մենք կկարողանանք լուծել շատ հարցեր, որոնք առկա են մեր երկրում:

Հարց- Ես կցանկանայի ավելի մանրամասն լսել: Շատերն ասում են, որ չկա նախկին Հայաստան: Ինչպիսի՞ն կա և ինչպիսի՞ն կլինի, օրինակ, Փաշինյանից հետո:

Ա.Վանեցյան- Տեսեք, 2,5 տարի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեթոդաբար ոչնչացրել են հայ-ռուսական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն ռազմավարական գործընկերներ են եղել: Փաշինյանի թիմի իշխանության գալով այս հարաբերություններն օրեցօր վատթարանում էին: Հակառուսական հայացքներ ունեցող մարդիկ հայտնվեցին կառավարությունում: Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում էր, որ ինքը կառուցել է ժողովրդավարություն, հեղափոխություն է իրականացրել, ոչ ոք չի կարող նրան հրամայել, քանի որ նա մի մարդ է, ով ամբողջ աշխարհի առաջնորդն է: Բայց իրականում պարզվեց, որ մենք հասանք այս պատերազմին: Ուզում եմ նշել, որ մենք դրան հասանք, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրական աշխատանքի փոխարեն ինչ-որ պոպուլիստական հայտարարություններ արեց ՝ դուրս գալով բանակցային գործընթացից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ես անձամբ նրան հրապարակավ հարցրի, հարց տվեցի. «Բացահայտեք գաղտնիքը, ո՞ր փաստաթղթի կամ ինչ թեմայի շուրջ եք բանակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: Նա ցինիկաբար խորհրդարանում պատասխանեց. «Ինչ-որ մեկը հարցնում է ինձ, թե որ փաստաթղթի շուրջ եմ բանակցում, և ինչ եմ համաձայնեցնում ադրբեջանական կողմի հետ: Ինչի մասին ուզեմ, այդ մասին էլ կպայմանավորվեմ»:

Սա էր Նիկոլ Փաշինյանի բառացի պատասխանը: Եվ այսպես, մենք տեսանք, թե ինչի շուրջ էր նա բանակցում, նա բանակցում էր մեր պատմական հողերը հանձնելու շուրջ: Մեր ամենավատ երազում մենք չէինք կարող պատկերացնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կլուծվի այնպես, ինչպես եղավ:

Հարց– Իսկ այն լուծվե՞լ է:

Ա.Վանեցյան- Ոչ: Դուք կարևոր հարց եք տվել: Եվ այսքանից հետո այն չի լուծվել: Արդյունքում, մենք չունենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, արդյունքում մենք կորցրեցինք բացի յոթ շրջաններից, որոնք Լեռնային Ղարաբաղի մոտ էին, նաև բուն Լեռնային Լարաբաղի տարածքը: Այսինքն՝ մենք կորցրել ենք մեր պատմական քաղաքը՝ Շուշին, կորցրել ենք Հադրութի շրջանը՝ Հադրութ քաղաքը: Ներկայումս ադրբեջանական զինուժն ազատորեն մտնում է Ղարաբաղի ցանկացած տարածք, վախեցնում մարդկանց, բնակիչներին, գյուղերում ապրող հայերին: Եվ այս անիշխանությունը ու հայ բնակչությանը պաշտպանելու անկարողությունը հանգեցրին նրան, որ մեր խաղաղ բնակիչները մենակ մնացին Ադրբեջանի զինված ուժերի հետ:

Դժբախտաբար, դուք արդարացիորեն ասացիք, որ Հայաստանը բոլորովին այլ է, և որ չկա այնպիսի հպարտ երկիր, ինչպիսին կար մինչ վերջերս: Բայց մենք՝ հայերս, հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ ենք, մեր պատմության ընթացքում շատ պատերազմներ ենք ունեցել, մենք 20-րդ դարի սկզբին տեսել ենք ցեղասպանություն: Մենք այդ ամենը ապրել ենք, և այդ ժամանակահատվածում գոյատևել:

Եվ մենք կվերածնվենք և կդառնանք այն հպարտ ժողովուրդը, ինչպիսին կայինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում