Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց

Ամերիկյան ավիակիրը մտել է Պարսից ծոց

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amUSS Nimitz ավիակրի գլխավորությամբ Հորմուզի նեղուցն անցնելուց հետո ամերիկյան ավիակիր հարվածային խումբը մտել է Պարսից ծոցի ջրեր:

Տեղեկությունը հաստատել է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի մամուլի քարտուղար Ռեբեկա Ռեբարիչին, գրում է EAdaily լրատվականը:

Ամերիկյան ավիակրի վերադարձը Պարսից ծոց հաջորդում է նոյեմբերի 27-ին իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը, որը ղեկավարում էր իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին պենտագոնը տեղեկացրել էր ամերիկյան ռազմանավերի` Պարսից ծոց շարժվելու մասին:

Նշվում է, որ Nimitz ավիակիրը այլ ռազմանավերի հետ միասին տեղափոխվում է Պարսից ծոցի տարածաշրջան՝ մարտական աջակցություն և օդային ծածկույթ ապահովելու համար, քանի որ ԱՄՆ զորքերը դուրս են գալիս Իրաքից և Աֆղանստանից մինչև հունվարի 15-ը՝ նախագահ Թրամփի հրամանով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում