Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել

Թուրքիայում զինվորականների զանգվածային ձերբակալման ալիք է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի դատախազությունն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ «ահաբեկչական ցանցի» և 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար կասկածվող 82 գործող ու նախկին զինծառայողների ձերբակալման հրամամանագրեր է արձակել։ Այս մասին գրում է EADaily պարբերականը՝ թուրքական Anadolu պետական տեղեկատվական գործակալությանը հղումով։

Երեքշաբթի առավոտյան ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել թուրքական 39 նահանգում, 63 մարդ արդեն ձերբակալված է։ Հաղորդվում է, որ 82 կասկածյալից 70-ը դեռ գործող զինվորական են։

Բացի այդ, FETÖ-ի հետ ենթադրյալ կապերի համար աշխատանքից ազատվել է 848 զինծառայող, այդ թվում՝ Թուրքիայի ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ։

Ավելի վաղ EADaily-ն հաղորդել էր, որ նախորդ շաբաթ Թուրքիայի դատարանը բավական խիստ դատավճիռ էր սահմանել հարյուրավոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016 թվականի ձախողված ռազմական հեղաշրջման գործով։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան երկու հազարը։ Հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական կառավարությունն արտակարգ դրություն է սահմանել, որը չեղարկվել է միայն 2018 թվականի հուլիսին։ Այս ընթացքում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ զինվորականեր, ոստիկանության, դատախազության ու դատական համակարգի աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։

1999 թվականից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին թուրքական իշխանությունները համարում են FETÖ «ահաբեկչական ցանցի» առաջնորդն ու պետական հեղաշրջման փորձի «գաղափարական ոգեշնչողը»։ Առայսօր Անկարան ամերիկյան կողմից պահանջում է արտահանձնել Գյուլենին Թուրքիային։

Հետևեք մեզ նաև Telegram-ում