«2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու

«2020թ. ՀԱՊԿ-ն ամրապնդել է համագործակցությունը». Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄիջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաև նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև»,- ասել Է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես նշել Է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը և շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի Է ունեցել հունիսի 24-ին:

Նա շնորհակալություն Է հայտնել գործընկերներին դրան ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար: Նաև նախարարը պատմել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա նիստը որակել Է «կարևոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձևավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում