Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը

Շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության առաքելությունը. Գորիսի ղեկավարի կոչը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԳորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հանդես է եկել կոչով.

«Սիրելի’ գորիսեցիներ, այսօր ավելի քան կարևոր է ուժեղ ու միասնական լինել։ Մեր արյան մեջ է հպարտությունը և պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք և իմանանք, թե հարկ եղած դեպքում ինչ պիտի անենք: Ուստի պետք է մեկ բռունցք դառնանք։

Թասիբով գորիսեցինե’ր, պատերազմի առաջին օրից միասնական ենք և պետք է պատվով շարունակենք, կոչ եմ անում շարունակել կամավորագրվել և ստանձնել մեր սահմանների պաշտպանության արժանապատիվ առաքելությունը։ Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը և շարունակում ենք ամուր կանգնած մնալ։

Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում