ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դրա աշխատակազմը հավասարապես կբաժանվի երկու երկրների միջև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային Պաշտպանության նախարարության միջև նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի համաձայն` համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և գործարկման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում: Ռուսական և թուրքական անձնակազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար թվով», – ասել է Կոնաշենկովը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում