Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը

Ադրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանը հաստատել է Հայաստանի հետ ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում իրականացնելու մտադրությունը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ադրբեջանի՝ ռազմագերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունում։

«Ադրբեջանը գերիների և պատանդների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման կողմնակիցն է»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ:

Գերատեսչությունից ընդգծել են, որ մարտերի գոտում անհայտ կորած զինծառայողների հարցով շփման մեջ են գտնվում ռուս խաղաղապահների հրամանատարության հետ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում