«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել

«Հրապարակ». Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի․ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել

«Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել և օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։

Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որևէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։ Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է։

ԱԱԾ-ն ծառայողականի հետ կապված մեր հարցմանը պատասխանել է, որ «հայցվող տեղեկատվությունն ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում», ուստի դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին և չի կարող տրամադրվել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում