ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող

ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է 2 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԴեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում