Իջևանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իջևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքուկ է սկսվել, քաղաքացիները ոստիկաններին հորդորել են չպաշտպանել ազգադավին:
Ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ի հարցին ի պատասխան, թե քանի բերման ենթարկված կա, հայտնեցին. «Բերման է ենթարկվել 2 անձ, վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: