Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները

Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, նաև ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կառավարությունից տեղեկացրել են Ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները:

Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:

Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:

Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում