Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել

Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ պետական «Ռոստեխ» ընկերությունն արհեստական բանականությամբ զինամթերք է ստեղծել, որը կարող է հասնել թիրախին՝ չնայած հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների հակազդեցությանը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է ընկերության արդյունաբերական հարցերով տնօրեն Բեկխան Օզդոևը:

«Նոր սերնդի զինամթերքները՝ արհեստական բանականության գործառույթով, խոցման առավել արդյունավետ միջոցներ են ժամանակակից մարտերի պայմաններում: Զինատեսակի ստեղծողների առանցքային խնդիրներից մեկը «խելացի» միջուկն անխոցելի դարձնելն է պայքարի ռադիոէլեկտրոնային միջոցների համար: Նոր համալիրը գերազանցում է ռուսական և արտասահմանյան օրինակները խոչընդոտների ազդեցությունից պաշտպանվածության և ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի արդյունավետությունը զրոյականացնելու առումով»,- ասել է վերջինս:

Մշակումը նախատեսված է սպառազինման պաշտպանական և հարձակողական՝ բարձր ճշտությամբ աշխատող զինամթերքի կիրառման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում