«Հրապարակ». Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին

«Հրապարակ». Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին

«ՀԱՊԿ վերջին առցանց վեհաժողովում Հայաստանի վարչապետին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմում։

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ և մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խորը կասկածներ են ձևավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։

Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին: Մի բան, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում