Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանը կարող է հարձակվել արտերկրում իսրայելական թիրախների վրա

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻսրայելը նախազգուշացրել է, որ արտերկրում գտնվող իսրայելական թիրախները կարող են ենթարկվել Իրանի հարձակմանը, որը նոր սպառնալիքներ է հնչեցնում Իսրայելի դեմ իրանցի ականավոր միջուկային գիտնականի սպանությունից հետո: Այս մասին տեղեկացնում է Al-Arabiya հեռուստաընկերությունը:

Իր նախազգուշացման մեջ Իսրայելի հակաահաբեկչական բյուրոն ասում է, որ Իրանը կարող է փորձել հարձակումներ իրականացնել հարակից երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում:

«Իրանցի գործակալներից վերջերս եկած սպառնալիքների և իրանական գործակալների՝ տարբեր երկրներում ահաբեկչություններին նախկինում ներգրավված լինելու լույսի ներքո, կա մտահոգություն, որ Իրանը կփորձի նման կերպ վարվել իսրայելական թիրախների դեմ», – ասված է հայտարարության մեջ:

Իրանի հոգևոր և ռազմական ղեկավարները մեղադրել են Իսրայելին անցյալ շաբաթ իրենց գլխավոր միջուկային գիտնականի սպանության համար: Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդականը հայտարարել է, որ Իրանը կտա «հաշվարկված և որոշիչ» պատասխան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում