Չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի անցումային կառավարության մեջ․ Ռոբերտ Քոչարյան

Չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի անցումային կառավարության մեջ․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր ժամը 22։10-ին «5-րդ ալիք» hեռուստաընկերության եթերում կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, քիչ առաջ «5-րդ ալիք»-ը հրապարակվել է հաղորդման անոնսը։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է․ «Մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպելու:

Այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ և այս Խորհրդարանը այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը. գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար»։

Ռոբերտ Քոչարյանը ողջունում է ընդդիմադիր ուժերի որոշումը Վազգեն Սարկսյանին ժամանակավոր կառավարության վարչապետ նշանակելու մասին.

«Կարծում եմ՝ Վազգեմ Մանուկյանը այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որևէ մեկին, որ այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում