AM | RU
USD
EUR
RUB

Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը. քաղաքագետ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.amՀանրային տրամադրություններն այնպիսին են, որ մեր ժողովուրդը այլևս չի հանդուրժում դավաճան Փաշինյանի ղեկավարությունը,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանին՝ Հայրենիքի փրկության շարժման թեկնածու առաջադրմանը՝ քաղաքագետը նկատեց, որ քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնության համար Վազգեն Մանուկյանի թեկնածությունն ընդունելի է, հետևաբար համախմբում «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում արդեն տեղի է ունեցել։

«Դժվար է գտնել մեկ այլ թեկնածու, որին աջակցեն միանգամից այսքան ուժեր: Սա ինքնին նշանակում է որ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը ճիշտ է: Այս պահին մեր երկրի առջև կան չափազանց շատ մարտահրավերներ, պետական կառույցները չեն գործում, պետությունը պարալիզացված է, բանակը և տնտեսությունը քայքայված, այս ամենից զատ առկա են նաև թշնամու պարտադրանքներ, որոնք օր օրի ավելի խիստ ընդգծված են դառնում, իսկ Հայաստանի հետ ոչ ոք հաշվի չի նստում: Կապիտուլյացիա ստորագրած երկրում վարչապետ լինելը հեշտ չի լինելու, ով էլ լինի, բայց կարևոր է որ թեկնածուն ունենա ճգնաժամային իրավիճակում կառավարման փորձ, իսկ Վազգեն Մանուկյանն ունի այդ փորձը»,- ասաց քաղաքագետը՝ վստահություն հայտնելով, որ վերջինս միանշանակ նա ի վիճակի է լինելու շատ բաներ շտկել:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկրի համար լավագույն տարբերակը կլինի, որ վարչապետը առանց խոչընդոտներ ստեղծելու հրաժարական ներկայացնի, այնուհետև ԱԺ-ն ընտրի ժողովրդի և «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին.

«Արհեստական կերպով խորհրդարան ցրելը կլինի Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի երկրորդ դավաճանությունը հայ ազգի նկատմամբ, որովհետև ամեն ինչ քանդելուց հետո, ըստ էության, քանդելու են նաև նորմալ ղեկավար ընտրելու հնարավորությունը:Հանրությունը պետք է գիտակցի, որ սա իսկապես կլինի երկրորդ դավաճանություն՝ նույնքան վտանգավոր և ցավալի հետևանքներով, որքան եղել է առաջին դավաճանությունը: Առաջին դավաճանության դեպքում մենք կորցրել ենք Արցախը, երկրորդի արդյունքում կարող են կորցնել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, քանի որ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ ժողովուրդը այլևս չի հանդուրժում նրա ղեկավարությունը:

Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում ԼՀԿ-ի քաղաքական կոնսենսուսից առանձնանալու և առանձին թեկնածու առաջադրելու քայլը, քաղաքագետը պատասխանեց.

«Ցանկացած քաղաքական ուժի գործողություն պետք է դիտարկել երկու առումով՝ որքանով են նպաստում ճգնաժամերը հաղթահարելուն և որքանով են նպաստում նոր ճգնաժամեր ստեղծելուն: Եթե ողջ քաղաքական դաշտը որպես թեկնածու ընտրել է Վազգեն Մանուկյանին և կոնսոլիդացվել են նրա շուրջ, դրան զուգահեռ ինչ-որ այլ բան նախաձեռնելով, ԼՀԿ-ն ինքն իրեն հակադրում է համընդհանուր կոալիցիային՝ մաս կազմելով Փաշինյանի դավաճանական թիմին: Ընդհանուրին չմիանալու, ջանքերը չհամատեղու բոլոր գործողությունները կարելի է դիտարկել դավաճանական իշխանությանը մատուցված ծառայություն»,- նկատում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նաև հույս հայտնեց, որ «Իմ քայլի» պատգամավորները կգիտակցեն իրենց պատասխանատվությունը պետության առջև և ճիշտ որոշում կկայացնեն.

«Հիմա նոր վարչապետ ընտրելը արդեն քաղաքական հարց չէ, այլ ազգային կարևորության հարց է:Բոլորը պետք է գործեն որպես հայրենիքի և ժողովրդի առջև պատասխանատվություն ստանձնած և այդ պատասխանատվությունը կրող գործիչներ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ընդդիմության քայլերը խոչընդոտում են գերիների վերադարձի գործընթացին, քաղաքագետը որակեց մարդկանց զգացմունքների վրա ազդելու փորձ.

«Նիկոլ Փաշինյանը ստում է, ինքը որևէ գործ չի անում գերիներին վերադարձնելու համար, նա ոչ մի բան չի անում նաև վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ առողջական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:Նիկոլ Փաշինյանը բացարձակ ոչինչ չի անում որպես երկրի ղեկավար, նա բացառապես զբաղված է իր իշխանությունը պահելու խնդրի լուծմամբ, նա ողջ պատերազմի ընթացքում և հիմա էլ չի բացվել մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծելով, միայն փորձել է պահպանել իր իշխանությունը»,- զրույցի վերջում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լրահոս
Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են Մոլդովայի նորընտիր նախագահն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցել Ռուսաստանը սկսել է ավելի վաղ ԱՄՆ-ի հետ կնքված Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալու գործընթացը. ՌԴ ԱԳՆ Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ Ս. Օհանյան ՄԻՊ Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Ադրբեջանը, Պակիստանը և Թուրքիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք... «Ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» Արտակ Զաքարյան. Նիկոլ, Ալիևներն եկել են Շուշի, ու՞ր եք Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները «Հայրենիք» զորախմբի անդամները՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Որ հեռուստաընկերություններն են ստացել հանրապետական սփռման համար բավարար վարկանիշային միավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոսկվայում կհանդիպեն ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ Պատմաբան Հայկ Դեմոյանը՝ ՀՀ սահմանների անվտանգության, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում Այսօր զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտունիում և Այգեստանում. ԱԻՊԾ Ղրիմում հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մեկնարկի նախապայմանները Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 396 դեպք ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով «Ժողովուրդ». Հայաստանում դեղատների գործելաոճը վերահսկողությունից դուրս է մնացել «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը համալրվում է բանակից ոչինչ չհասկացող անձանցով «Հրապարակ». Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն «Հրապարակ». Սպասվում է հերթական պաշտոնանկությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 15 Եթե ստահակը սխալ էր, արժե՞ր պաշտոնի դիմաց հրապարակավ դառնալ լաթի կտոր Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով հասնել Արցախի վերջնական հայաթափման․ Տիգրան Աբրահամյան Աշխարհում կրկնակի արհամարհված ենք պարտության և այս իշխանությանը հանդուրժելու համար. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Դատական համակարգը համալրում են ազդեցիկ յուրայիններով. Ռ. Մելիքյան «Սա թշնամուն հանձնելու կամ լքելու գյուղ չէ». սահմանամերձ դարձած Սրաշենի բնակիչ Շինծու մեղադրանքների առաջադրմամբ՝ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարությունը. ԱԳՆ Դավաճանների կառավարությունն անհետաձգելի համարեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու փաթեթը ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգևավճար են ստացել Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ԱԳ նորանշանակ նախարարին Դուրս եմ գալիս իրավապահ համակարգից և միանում վարչապետի հրաժարականի արդարացի պահանջին. ոստիկանության մայոր Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում. Մարինե Սուքիասյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan