«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ

«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններ

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել ևս հրապարակային ելույթներ չունենալ: Նրանցից շատերը իրենց մերձավոր շրջապատում ոչ մեկ անգամ ասել են, թե Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե կարող է կանգնել ու հայտարարել իր հրաժարականի մասին:

Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ: Ըստ այդ տարբերակներից մեկի, հրաժարականի դեպքում Փաշինյանը, բնականաբար, չի առաջադրվի, բայց խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չի ընտրի նաև ընդդիմության առաջադրած թեկնածուին: Այդ դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի, և կնշանակվեն արտահերթ ընտրություններ՝ երկիրը պահելով տուրբուլենտության շրջափուլում՝ չնայած առկա ահռելի խնդիրներին: Այստեղ Փաշինյանի հույսն այն է, որ այլ կուսակցությունները կարող են դեռ լիարժեք պատրաստ չլինել ընտրություններին, իսկ ինքը «ձեռքի տակ» ունի իրավապահ համակարգն ու ընդհանրապես ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչի կիրառմամբ գուցե կարողանա իր քաղաքական ուժի և սատելիտ որևէ այլ ուժի միջոցով ստանալ կոալիցիոն մեծամասնություն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նաև հույս ունեն, որ այս հարցում իրենց կօգնի ԼՀԿ-ն՝ առաջադրելով իր թեկնածուին (ինչի մասին, ի դեպ, արդեն հայտարարվել է), և եթե նույնիսկ «Իմ քայլից» 20-22 պատգամավոր կողմ քվեարկի ընդդիմության թեկնածուին, «Լուսավոր Հայաստանի»՝ թեկնածու առաջադրելու արդյունքում ընդդիմության թեկնածուն անհրաժեշտ քանակի ձայն չի ստանա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում