Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՌուսաստանի պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և Լիսոգորսկի լեռնանցքի միջև ընկած մայրուղու երկայնքով էլեկտրահաղորդման գծերի աշտարակների շրջակայքը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, խաղաղապահ գործողության ընթացքում վնասազերծված հողերի ընդհանուր տարածքը գրեթե 50 հեկտար է:

«Ռուս խաղաղապահներն իրականացրել են Շուշի-Լիսոգորսկի ավտոճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման հենասյուների հարակից տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծումը: Մաքրվել է 4,8 հա տարածք և 2,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 35 պայթունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր ինժեներական ստորաբաժանումները «ականազերծել են գրեթե 50 հա տեղանք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ 1150 պայթուցիկ օբյեկտ»: Այդ առարկաները, ինչպես նաև լքված կամ չգործող զինամթերքը, տեղափոխվում են հատուկ տարածք և ոչնչացվել: Զինամթերթը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ հետևելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում