AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքի մարզի բոլոր քաղաքները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՍյունիքի մարզի բոլոր քաղաքները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մարզի Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան քաղաքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը:

Նրանց տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասները։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։

Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։

Փաշինյանի հրաժարականի այս պահանջին են միացել

Կապան համայնքի ղեկավար՝ Գևորգ Փարսյանը և 13 ավագանու անդամներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և 10 ավագանու անդամները, Գորիս Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը և 13 ավագանու անդամները, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և 8 ավագանու անդամները:

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի հրաժարականի պահանջով էին հանդես եկել Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետը, Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանը և Կոտայքի մարզի Քասախ համայնքը:

Լրահոս
Արցախում պետական կառավարման համակարգը օր օրի քայքայվում է. Ա. Ղարամյան Արցախահայությունն իր թիկունքում պետք է զգա 10 մլն հայության շունչը. Ի. Սաղաթելյան Եթե պետք է ամեն ինչում իրենց հղում ՌԴ-ին, ապա դո՞ւք ում եք պետք Ի՞նչ է հայտնի Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժության մասին Որոնողական աշխատանքների ժամանակ ականի պայթյունից երկու փրկարար է վիրավորվել Կա վտանգ, որ Արսեն Թորոսյանը ուշադրության կենտրոնում է պահելու առողջապահության ոլորտը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ) «Հայրենիքի փրկության շարժումը» հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել է ևս 8 աճյուն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 236 դեպք Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց «168 ժամ». Փաշինյանի մանկության երազանքը «168 ժամ». Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում պղծվել են հավատը, եկեղեցին, ընտանիքը, ընկերությունը «Հրապարակ». Շնչակտուր ընտրություններ «Ժողովուրդ». Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար «Ժողովուրդ». Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. մանրամասներ «Ժողովուրդ». Փաշինյանը նոր թիմ է ձևավորում. ինչ գործընթացներ են սկսվել «Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան «Փաստ». Փաշինյանն ընտրել է «ժամանակի վրա խաղալու» մոտեցումը «Փաստ». Մեկ այլ՝ «իմքայլական» իրականություն «Փաստ». Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու․ դատախազն անկեղծացել է «Հրապարակ». Առողջապահության աթեիստ նախարարին փոխարինելու է գալիս հավատացյալը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Ջերմուկից 10 կմ հեռավորության վրա գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Դրմբոնի բնակիչները Մարտակերտիից դեպի Վարդենիս ճանապարհը շահագործելու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին (տեսանյութ) ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի Թվերի արհեստական խառնաշփոթը և զգացմունքների շահարկումը նպատակ ունեն փրկել մեղավորների կաշին. Միքայել Մինասյան Սեյրան Օհանյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները Միանում եմ Համալսարանականների նախաձեռնությանը. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը ՊՆ. ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները պետք է դիմեն մինչև հունվարի 30-ը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարա՞ր կնշանակվի Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը Իրանի ԱԳ նախարարը դիմել է ԱՄՆ-ին Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգողին ՀՌՀ-ն հրապարակել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan