Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

«Պարզ է, որ նա այլևս չի տիրապետում իրավիճակին: Նա պետք է հեռանա»,– ասված է Միկոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Այն, որ Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ, դա վերջին երկու տարվա ընթացքում տեղի չի ունեցել, դա վերջին 25 տարիների վարած քաղաքականության արդյունք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում