Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Տեր Հովհաննես (տեսանյութ)

Մենք սկսեցինք պարտվել, երբ ժողովրդին սկսեցին պառակտել՝ սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանցիներ․ Տեր Հովհաննես (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵս գիտեմ որ եկել եք այստեղ ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Այս մասին հանրահավաքին հարթակից ասաց Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

«Եթե այդպիսինները կան, խնդրում եմ` վաղը, մյուս օրը, հավավենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում, մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր Դադիվանքի պարսպի պատերի տակ թուրքն է քայլում:

Նա նշեց, որ մենք պետք է հզորանանք, մեր հավատքի, մեր սիրո մեջ: «Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ պառակտում սկսեցինք առաջացնել` սպիտակներ, սևեր, արցախցիներ, հայաստանիցներ, մենք հայ ենք: Մենք պետք է ապաշխարենք մեր մեջ, մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե եղավ, մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ է սպասում, Աստված պահապան քեզ իմ հայ ժողովուրդ»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում