Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյսօր Թուրքիայի Անթալիա նահանգի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, թուրքական լրատվամիջոցներին հղումով՝ գրում է english.alarabiya.net-ը։

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 93,3 կմ խորության վրա։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկրաշարժը զգացվել է ինչպես Անթալիայում, այնպես էլ հարևան նահանգներում։

Զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում