Ադրբեջանը Դադիվանքում ուդի հոգևորականի է նշանակել ծառայության

Ադրբեջանը Դադիվանքում ուդի հոգևորականի է նշանակել ծառայության

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանին անցած Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքում ազգությամբ ուդի հոգևորական է նշանակվել:

Ինչպես հայտնում է Вестник Кавказа կայքը, վերջինս ալբան-ուդինյան ուղղափառ քրիստոնյա համայնքի փոխնախագահ, քարոզիչ Ռաֆիկ Դանաքարին է: Նա ինքն է այդ մասին հայտնել լրագրողներին: Նրա խոսքով՝ Ադրբեջանում շուրջ 400 ալբանական եկեղեցիներ կան:

Նշենք, որ Քարվաճառի շրջանն ադրբեջանական կողմի վերահսկողությանն է անցել նոյեմբերի 25-ին, իսկ Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում