Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը

Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«ԼՂ-ում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»,- հայտարարել է Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում