ԱՄՆ ուժերը խանգարում են Սիրիայի կառավարական բանակին վերահսկողություն հաստատել երկրի ողջ տարածքում. ԱՄՆ նախկին դեսպանորդ

ԱՄՆ ուժերը խանգարում են Սիրիայի կառավարական բանակին վերահսկողություն հաստատել երկրի ողջ տարածքում. ԱՄՆ նախկին դեսպանորդ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիայի հարցով ԱՄՆ նախկին դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին խոստովանել է, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության նպատակը չի սահմանափակվում «Իսլամական պետության» դեմ կռվելով, այլ ավելի շուտ կոչված է խոչընդոտելու երկրի կառավարությանը վերահսկողություն սահմանել իր ամբողջական տարածքում:

Ինչպես հաղորդում է AlMasdarNews-ը, անցյալ ամիս պաշտոնից հեռացած հատուկ դեսպանը կիրակի իսրայելական պարբերականին տված հարցազրույցում շեշտել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի անկարողությունը՝ հասնելու Սիրիայում իր երեք նպատակներին, որոնք են` ապահովել իրանական ուժերի դուրս բերումը երկրից, վերջնական պարտության մաստնել ԻՊ-ին և արդեն մոտ 10-ամյա հակամարտության քաղաքական լուծում գտնելը:

Ըստ Ջեֆրիի՝ այն, ինչին ԱՄՆ-ն կարողացել է հասնել, Սիրիայի կառավարական բանակին երկրի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու հարցում խանգարելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում