ԱՄՆ ուժերը խանգարում են Սիրիայի կառավարական բանակին վերահսկողություն հաստատել երկրի ողջ տարածքում. ԱՄՆ նախկին դեսպանորդ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սիրիայի հարցով ԱՄՆ նախկին դեսպանորդ Ջեյմս Ջեֆրին խոստովանել է, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայության նպատակը չի սահմանափակվում «Իսլամական պետության» դեմ կռվելով, այլ ավելի շուտ կոչված է խոչընդոտելու երկրի կառավարությանը վերահսկողություն սահմանել իր ամբողջական տարածքում:
Ինչպես հաղորդում է AlMasdarNews-ը, անցյալ ամիս պաշտոնից հեռացած հատուկ դեսպանը կիրակի իսրայելական պարբերականին տված հարցազրույցում շեշտել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի անկարողությունը՝ հասնելու Սիրիայում իր երեք նպատակներին, որոնք են` ապահովել իրանական ուժերի դուրս բերումը երկրից, վերջնական պարտության մաստնել ԻՊ-ին և արդեն մոտ 10-ամյա հակամարտության քաղաքական լուծում գտնելը:
Ըստ Ջեֆրիի՝ այն, ինչին ԱՄՆ-ն կարողացել է հասնել, Սիրիայի կառավարական բանակին երկրի ողջ տարածքում վերահսկողություն հաստատելու հարցում խանգարելն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում