Ադրբեջանցիները սպառնացել են անօդաչուներով հարվածել հայ գյուղացիներն ու պարտադրել են Սյունիքում 800 մետր նահանջել

Ադրբեջանցիները սպառնացել են անօդաչուներով հարվածել հայ գյուղացիներն ու պարտադրել են Սյունիքում 800 մետր նահանջել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍյունիքի մարզի Արավուս գյուղը նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությունից հետո դարձել է սահմանամերձ։ Հայկական կողմն էլ ստիպված ևս 800 մետր նահանջել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը,ով տևական ժամանակ դիրքերում է։

Նա պատմեց, որ ադրբեջանցիները GPS համակարգով նոր սահմանները են գծում, և ըստ նրանց` այդ քարտեզի համաձայն` հայկական կողմը 800 մետր պետք է հետ գնա։

«Բանակցելու փորձ արեցինք, բայց մեզ սպառնացին, թե եթե իրենց ուզածի չափով` 800 մետր հետ չգնանք, մեզ վերացնելու են։ Գեներալներ են եկել, մեզ վախեցնում են, թե ձեզ անօդաչու սարքով վերացնելու ենք, ես էլ ասացի` հլը մինչև վերացնելը մտածեք՝ վերանալու եք, թե չէ։ Բոլորին դիմել եմ, GPS-ով են սահմանները գծում, դրա համար 800մ հետ ենք եկել»,-ասաց նա։

Համայնքապետի խոսքով` բազմաթիվ հարցեր կան, որ իրենց հետաքրքիր են. «Օրինակ՝ մեր հողերը ոնց են անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում