Ով է Բաքվից գաղտնի եկել Երևան․ Փաշինյանը կասկածելի խաղի մեջ է

Ով է Բաքվից գաղտնի եկել Երևան․ Փաշինյանը կասկածելի խաղի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Politik.am: Երբ պատերազմից առաջ ադրբեջանական պետական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև գաղտնի բանակցություններ են եղել, որը սկսել է հայկական կողմի նախաձեռնությամբ` շատերը չհավատացին, որ սա հավանական տեղեկատվություն է։ Պատերազմը սակայն փոխել է իրերի դրությունը։ Կեսգիշերին դավաճանական փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանից սպասելի է ամեն բան։ Ու հիմա շատերը կարծում են, որ Ալիև-Փաշինյան գաղտնի պայմանավորվածություններ կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ։

Նման պնդումներ անողների օգտին է խոսում այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամբարտավան պահվածքին, անգամ այն դեպքում, երբ թշնամական երկրի ղեկավարը իր վրա մատ էր թափ տալիս։

Այսօր արձանագրված փաստը նոր կասկածներ է առաջ բերում։ Ժամեր առաջ Բաքվից Երևան է եկել (արդեն վերադառնում է) մասնավոր մի ինքնաթիռ։ Առաջին անգամ է, որ Բաքու-Երևան ուղիղ թռիչք է իրականացվում։ Բիզնես դասի ինքնաթիռը պարզ է շարքային որևէ մեկին չի, որ բերում է Երևան։ Ու հիմա հարց է առաջանում, թե ինչ են պայմանավորվում Բաքուն և Երևանը, որ այցի անհրաժեշտություն է առաջացել, գուցե նաև փոխադարձ այցի։

Փաշինյանը ակնհայտորեն կասկածելի խաղի մեջ է մտել, որ կարող է տխուր վերջաբան ունենալ Հայաստանի Հանրապետության անվտանգության, գուցե նաև գոյության իմաստով։ Այս պարագայում հանրությունը պարտավոր է աջակցել ընդդիմությանը, որպեսզի ժամ առաջ վարչապետի պաշտոնից հեռացվի Նիկոլ Փաշինյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում