Ձեռք են բերվել ապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք. ՄԻՊ (լուսանկարներ)

Ձեռք են բերվել ապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք. ՄԻՊ (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՄարդու իրավունքների պաշտպանն ավարտել է հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է Թաթոյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում