AM | RU
USD
EUR
RUB

Տունս կառուցվում է Քարվաճառում

 

Երբ գրեթե մեկ տարի առաջ տեղափոխվում էինք Քարվաճառ, մեր նորաստեղծ ընտանիքը չէր էլ պատկերացնում, թե մենք ինչպես ենք Քարվաճառում տուն կառուցելու եւ ապրելու: Ապագան քաղաք կոչվող այս փոքրիկ գյուղում մշուշոտ էր ու անորոշ: Ուրիշի տանը հավերժ ապրել հնարավոր չէ /իսկ մենք մինչեւ հիմա էլ ուրիշի տանն ենք ապրում/, մեր աշխատավարձը բավական չէր տուն կառուցելու մասին մտածելու համար անգամ: Սակայն մի ներքին հզոր ուժ մեզ պահում էր այստեղ մի հույսով, թե լավ կլինի:

Ու իսկապես. տարածքի զարգացման համար մտահոգ մարդիկ մեզ որոշակի գումար տրամադրեցին' մեր ընտրած ավերակը գոնե որոշ չափով կարգի բերելու համար:

Թղթաբանական երկար քաշքշուկներից հետո վերջապես մեր ընտրած տարածքը կարողացանք սեփականաշնորհել: Պրոցեսն այնքան երկար էր տեւում, որ զգացողություն կար, թե այն երբեք չի ավարտվի: Բայց արի ու տես որ այն մի օր ավարտվեց, եւ սկսվեց մեր տան շինարարությունը: Սա մեր ընտանիքի համար անձնական ու անանձնական կարեւոր իրադարձություն է. անկախ ամեն ինչից մարդու համար կարեւոր է, որ ինքը տուն է կառուցում, իսկ մեր համար կրկնակի կարեւոր է, որ այն ազատագրված Քարվաճառում է կառուցվում: Մի ավերակ էլ այստեղ տուն կդառնա, որտեղ մի հայ ընտանիք կապրի, որտեղ քարվաճառցի երեխաները կգան պարապունքների կամ պարզապես գրքեր տանելու….. Տուն, որտեղ արվեստի դեսպաններ կհյուրընկալվեն ու կզարգացնեն քարվաճառյան մշակութային կյանքը…

Ու վարպետ Մարտիրոսի ամեն մի ավելացած քարի հետ սիրտս ուրախությամբ է լցվում, ու աննկարագրելի է ապրածս բերկրանքը…

Մի օր հրաշքի ու երազի նմանվող ցանկությունն այսօր իրականություն է դառնում, ու կարծես թե Աստված է վերեւից ասում' լավ կլինի, կառուցեք ձեր տունն ու ապրեք Քարվաճառում…

Թամարա Գրիգորյան


 

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan