Երևան-Գորիս ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԴեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում