Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒրալ»-ին. կան զոհեր

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենան բախվել է խաղաղապահ զորքերի «ՈՒրալ»-ին. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԴեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ, 1976 թ. ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993 թ. ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում