Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած Ավշարի համայնքապետը հրավիրվել է ԱԱԾ

Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած Ավշարի համայնքապետը հրավիրվել է ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը հրավիրվել է ԱԱԾ, այս մասին տեղեկացնում է Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։

«Առավոտյան` ժամը 10-ին, համայնքի ղեկավարը հրավիրվել է ԱԱԾ, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ»,– ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Սուրիկ Գրիգորյանը նույնպես պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա նաև դատապարտել էր Ոստիկանությանը՝ համայնքների Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում