Սիրիայում 2 թուրք զինծառայող է զոհվել

Սիրիայում 2 թուրք զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert..amԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա քաղաքում ուրբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով իր երկու զինծառայողների մահվան մասին, փոխանցում է AMN-ն։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ «զոհված զինծառայողների մարմինները կտեղափոխվեն հայրենիք։ Բացի այդ, պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել․ նրանք տեղափոխվել են տեղի հիվանդանոց»։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հարձակման համար մեղադրել է «Քրդական աշխատավորական կուսակցությանը»։

Ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում