ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան. նրանք հանդիպել են Ալիևի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Ադրբեջան. նրանք հանդիպել են Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Բաքու, հայտնում է rossiaprimavera.ru կայքը:

Հայտնի է, որ դիվանագետներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությանը մաս չեն կազմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Այս համաձայնությամբ նախատեսվում էր դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի զգալի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ մնացած հատվածներում տեղակայել ռուսական խաղաղապահ առաքելության ուժեր:

Նշենք նաև, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արդեն խնդրել են ռուսական կողմին նկարագրել ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման վայրը տարածաշրջանում և այն դերը, որը Թուրքիայի կունենա այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում