Բաքուն ծանր տեխնիկա և լրացուցիչ զինուժ է տեղափոխում ռազմական գործողության գոտի

Բաքուն ծանր տեխնիկա և լրացուցիչ զինուժ է տեղափոխում ռազմական գործողության գոտի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Ըստ Հադրութի ռազմաճակատից @wargonzo նախագծի Տելեգրամ-ալիքի հաղորդման, Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցել է երեք գյուղերի՝ հին Թաղեր, Խծաբենդ և Կիրսավան, որոնք այժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

«Սկզբից ադրբեջանական զինուժը հետևակով և գրոհային ջոկատներով էր փորձել գյուղերը վերցնել, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել դրանք և պաշտպանել գյուղերը:

Սակայն կեսօրին և ուշ երեկոյան թշնամին սկսեց նախապատրաստվել նոր գրոհի, տանկեր ու հրետանի է բերվել բախման գոտի:

Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերը դեռ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերը հավասար չեն: Հույսը խաղաղապահների վրա է»,– փոխանցում է @wargonzo նախագծի Տելեգրամ-ալիքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում