Ադրբեջանը հայտնել է Հադրութի շրջանում զոհերի մասին

Ադրբեջանը հայտնել է Հադրութի շրջանում զոհերի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՊաշտոնական Բաքուն հայտնել է Հադրութի շրջանում 4 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ զոհերից բացի կան նաև վիրավորներ, որոնցից մեկը Azercell ընկերության աշխատակիցն է:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ ադրբեջանական ուժերը նախօրեին վերսկսել են ռազմական գործողությունները Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հաստատել էր, որ նոյեմբերի 10-ին ձերք բերված համաձայնությունից և ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում