Վերաքննիչ դատարանը մերժել է Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը. փաստաբան
14/12/2020 20:03
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վստահորդիս` Միհրան Տարոնի Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը այսօր մերժվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Սխիմյանը:
«Դատարանը ի թիվս այլ, բազմաթիվ խախտումների (հիմնավոր կասկածի բացակայություն, ձերբակալումը բացառող իմպերատիվ հանգամանք) արձանագրել է նաև որ, Մ.Հակոբյանի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված իրավունքների նկատմամբ միջամտությունը եղել է ոչ իրավաչափ։
Նշված որոշման յուրահատկությունը կայանում է նաև նրանում որ այն կարող է կանխորոշիչ դեր ունենալ նաև ողջ քրեական գործի լուծման համար…
Նախագահող դատավոր, պարոն Ա.Վարդանյան»,- գրել է Սխիմյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում