Նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել

Նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախյան հակամարտությունը լուսաբանող կանադացի լրագրող Նիլ Հաուերը Twitter-ում հայտնել է, որ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն իր հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Ագարակի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել:

«Հայկական կողմի ուղղությամբ 50 ադրբեջանցիներ են շարժվել, ինչին ի պատասխան հայկական կողմը օդ է կրակել, նույնն արել են նաև ադրբեջանցիները»,- փոխանցում է կանադացի լրագրողը` հավելելով, որ զոհեր և վիրավորներ չկան:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում