Փաստաբան. Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Փաստաբան. Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՓաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացնում է.

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։

Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում