Մերկելն ասել է՝ որոնք են Գերմանիա-ՌԴ հարաբերություններում հիմնական խնդիրները

Մերկելն ասել է՝ որոնք են Գերմանիա-ՌԴ հարաբերություններում հիմնական խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԳերմանիան շահագրգռված է Ռուսաստանի հետ լավ ռազմավարական հարաբերություններով, սակայն չի տեսնում նոր մեկնարկի անհրաժեշտություն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կարծում եմ, որ այս կողմից մենք պետք է տեսնենք, որ ցանկանում ենք լավ ռազմավարական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ես անընդհատ խոսել եմ այս մասին, բայց դա չպետք է մեր աչքերը փակի իրականության առաջ»,-ասել է կանցլերը Բունդեսթագում ունեցած ելույթում՝ ավելացնելով, որ չի կարծում, որ Մոսկվայի հետ «հարաբերություններում նոր մեկնարկի անհրաժեշտություն կա»:

Մերկելը թվարկել է հիմնական «նշանակալի իրադարձությունները», որոնք, իր տեսանկյունից, բարդացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ. դրանք են` ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը, Բեռլինի «Տիրգարտեն» այգում չեչեն տղամարդու աղմկահարույց սպանությունը և Մինսկի գործընթացում առաջընթացի պակասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում