Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան

Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԼեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, չի կալանավորվի, դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ժամ քննության առնվեց Դատախազության վերաքննիչ բողոքը, որի վերաբերյալ շատ սպառիչ և հիմնավոր ներկայացրեցինք մեր առարկությունները։ Արցախյան երեք պատերազմների մասնակից լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին՝ դատավոր Բեկթաշյանի չափազանց կարևոր որոշմամբ։ Դատավոր Հովհաննիսյանի բացառիկ պատճառաբանված դատական ակտը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում