Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

Ղրղզստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՂրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մամիտովն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ղրղզստանը մտահոգությամբ ու խաղաղության արագ հաստատման հույսով էր հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործողություններին: Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով և դիվանագիտական մեթոդներով կարգավորման կողմից, և հույս ունենք, որ այս փուլում առկա համաձայնությունները պայմաններ կստեղծեն երկխոսության շարունակման համար»,- ասել է Մամիտովը:

Ղրղզստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը` կրակի դադարեցման գործում:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում