ՌԴ տարածքից ուղեծիր է արձակվել բրիտանական OneWeb ընկերության 36 արբանյակ (տեսանյութ)

ՌԴ տարածքից ուղեծիր է արձակվել բրիտանական OneWeb ընկերության 36 արբանյակ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ Ամուրի մարզի Վոստոչնի կոսմոդրոմից տեղի է ունեցել OneWeb ընկերության 36 բրիտանական արբանյակների արձակումը տիեզերք: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ գործընթացը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։

OneWeb նախագիծը նախատեսում է համացանցի արագընթաց արբանյակային հասանելիության կազմակերպում ամբողջ աշխարհում։

Նշենք՝ արբանյակները ուղեծիր է հասցնում «Սոյուզ-2.1б» կրող հրթիռը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում