Հիշատակի երթ․ քաղաքացիները ջահերով գնում են դեպի Եռաբլուր․ ՈՒՂԻՂ

Հիշատակի երթ․ քաղաքացիները ջահերով գնում են դեպի Եռաբլուր․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Քաղաքացիները ջահերով երթ են անում դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոսների։ Երթ մեկնարկել է Գարեգին Նժդեհ հրապարակից։

Նշենք, որ քաղաքացիներն արդեն մի քանի օր է՝ «Արժանապատվության երթ»–եր են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում