Այս իշխանության ամեն օրը նշանակում է մինիմում 100 մարդու վիշտ, 100 մարդու արցունք. Անդրանիկ Փահլևանյան (տեսանյութ)

Այս իշխանության ամեն օրը նշանակում է մինիմում 100 մարդու վիշտ, 100 մարդու արցունք. Անդրանիկ Փահլևանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյս ամենը մեզ տանում է լիակատար կործանում, եթե մենք սրա դեմը չառնենք, ուրիշ բան լինել չի կարող, ոչ մի միջազգային կառույց, ոչ մի միջազգային իրավունք այստեղ չի աշխատում, այստեղ գործում է միջնադարյան բիրտ ուժը` ուժեղ եմ, այդպես եմ ուզում: Այս մասին դեպի Եռաբլուր հիշատակի երթից առաջ Tert.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետ Անդրանիկ Փահլևանյանը՝ անդրադառնալով Կապանի բարձունքները հանձնելու:

Նա նշեց, որ պատերազմը չի վերջացել, նրանք անընդհատ մեզ սադրելու են, սահմանին կգան, կմոտենան, մի բան կհորինեն՝ ռմբակոծելու համար Կապանը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր: «Չգիտեմ այս իշխանություններն ինչ են անում, ուղղակի չեմ հասկանում, շատ տարօրինակ է այս ամեն ինչը: Իշխանությունը պետք է ինքնակամ հրաժարական տա, ամեն մի օր իշխանության նշանակում է մինիմում հարյուր մարդու վիշտ, հարյուր մարդու արցունք, ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում»,- ասաց նա:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ պատերազմն ավարտված չէ, ադրբեջանցիներ իրենց գերնպատակին չեն հասել: «Իրենց գերնպատակն այն քարտեզն է, որը մենք տենսում ենք՝ ամեն օր կրճատված Հաաստան. Սևանը՝ իրենց, Տավուշը՝ իրենց, Սյունիքը՝ իրենց, նրանց նպատակը դա է, մինչև դրան չհասնեն, երբեք պատերազմն ավարտված չի կարող լինել»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում