Այս դժվարին պահին Գորիսի քաղաքապետին ձերբակալելը դավաճանություն է. Գորիսի բնակիչ

Այս դժվարին պահին Գորիսի քաղաքապետին ձերբակալելը դավաճանություն է. Գորիսի բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԳիշերով գողանում են Գորիսի քաղաքապետին, իսկ հիմա այստեղ հավաքված մարդիկ պահանջում են, որ Գորիսի քաղաքապետին և Գորիսի ինքնապաշպանության ջոկատի հրամանատար Առուշ Առուշանյանին բաց թողնեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ի պաշտպանություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց Գորիսի մի բնակիչ` անդրադառնալով Առուշ Առուշանյանի ձերբակալմանը:

Նա նշեց, որ իրավասու կառույցները սահմանի հետ կապված բանակցություններ վարելուն չեն մասնակցում, իսկ ՏԻՄ ներկայացուցչին ձերբակալել են:

«Այս դժվարին պահին Առուշանյանին ձերբակալած պահելն ավելի է ընդգծում, որ սա դավաճանություն է, այստեղ այլ տարբերակ չկա: Մարդուն ձերբակալել միայն նրա համար, որ դեմ է, որ Սյունիքի ինչ-որ հատվածներ կտոր-կտոր արվեն և խմորեղենի նման նվեր տան»,- ասաց նա և կոչ արեց անհապաղ Առուշ Առուշանյանին ազատ արձակել:

Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ փակ է լինելու Սյունիքը իր համար: «Ինքը հասկացել է, որ սյունեցին անկոտրում է, հասկացել է, որ պետք չէ բախումների գնալ և այստեղ իր քմահաճույքներով չեն շարժվելու և չեն համաձայնելու իրենց հայրենիքը զիջել: Նորից ճանապարհը փակելու ենք և չի բացվելու այնքան ժամանակ, մինչև Առուշանյանին բաց չթողնեն: Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ասել, իր համար Սյունիքը այլևս փակ է: Եթե իրենք մտադիր են Առուշանյանին անհիմն մեղադրանքներով կալանքի տակ պահել` ճանապարհը փակ է լինելու»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում