Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը․ ՈՒՂԻՂ

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄենք ունենք չորս իրավական սահմանադրական ճանապարհ, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը: Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով իրենց անելիքները:

Նա նշեց, որ կա երկու ճանապարհ․ առաջին ճանապարհն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ հայտնի իր հրաժարականի մասին, երկրորդ ճանապարհը, որ ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցը, երրորդ ճանապարհը, որ Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի և չորրորդ ճանապարհը` կառավարության անդամների երկու երրորդի պահանջով գումարվի նիստ և դրվի Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը:

«Առաջարկում եմ ժողովրդի մի մասը մնա այստեղ, մի մասը այն կողմից, արդեն ունենք համապատասխան խմբեր, կշրջափակենք կառավարության շենքը, որովհետև այս կառավարության գործունեությունը հակապետական, հակազգային է և այլևս մեզ պետք չէ»,- ասաց նա և կոչ արեց սադրանքների չդիմել:

«Մեր հաղթանակ շատ մոտ է, քայլերը պետք է լինեն շատ հստակ, հաշվարկած միասին»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում