Քաջարանի համայնքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

Քաջարանի համայնքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե Փարամազյանը ձերբակալվել է։

«Փարամազյանն այսօր չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ՝ խնդրելով ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին»,-հայտնեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում